ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Պետական միջոցները քամուն են տալիս

Պետական միջոցները քամուն են տալիս
18.05.2025 | 16:03

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության»՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Սյունիք են մեկնում ուղղաթիռով, սա պետական ռեսուրսների ոչ նպատակային ծախսում է: Ոչ աշխատանքային՝ կիրակի օրը ուղղաթիռ են գործարկում, անվտանգության աշխատողների, թիկնապահների, ոստիկանների տասնյակ ավտոմեքենաների համար մեծ քանակությամբ վառելանյութ ծախսում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ